Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շրի Լանկայում հեղեղման զոհերի թիվը հասել է 146-ի

Շրի Լանկայում հեղեղման զոհերի թիվը հասել է 146-ի

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայում հեղեղման հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 146-ի, 112 մարդ համարվում է անհետ կորած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արհավիրքի հետևանքով շուրջ 500 հազար մարդ ստիպված է եղել լքել սեփական տունը: Շուրջ երկու հազար տուն վնասված է կամ ամբողջությամբ քանդված:

Անձրևները միառժամանակ դադարել են, ինչի շնորհիվ իշխանությունները կարողացել են առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնել մարդկանց, ովքեր կորցրել են ողջ ունեցվածքը:

Շրի Լանկան արդեն դիմել է ՄԱԿ-ին ու Հարավային Ասիայի երկրներին արհավիրքի հետևանքների վերացման նպատակով օգնություն տրամադրելու խնդրանքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am