Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բակո Սահակյանի առաջարկով «Հեռուստամարաթոն-2017»-ի ծրագրում նոր նախագծեր կընդգրկվեն

Բակո Սահակյանի առաջարկով «Հեռուստամարաթոն-2017»-ի ծրագրում նոր նախագծեր 
կընդգրկվեն

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հեռուստամարաթոն-2017»-ի ծրագրում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյան առաջարկով կներառվեն  խորքային հորերի հորատման, նոր ոռոգման ցանցի կառուցման եւ արեւային էներգիայի համակարգի ներդրման նախագծերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բակո Սահակյանը մայիսի 27-ին Երեւան քաղաքում կայացած  «Հայաստան համահայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստին նշել է, որ  ժամանակակից ոռոգման ցանցի կառուցումը նոր որակ կհաղորդի Արցախի պարենային անվտանգության բարձր մակարդակի ապահովմանը, գյուղատնտեսության զարգացմանը, կնպաստի գյուղական բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը, մշտական ու երաշխավորված աշխատատեղեր կապահովի շրջաններում:

«Արցախի Հանրապետության պետականաշինության գերխնդիրներից է անվտանգության կենսունակ համակարգի ձեւավորումը եւ պահպանումը: Այն նաեւ համայն հայության կարեւորագույն առաջադրանքներից մեկն է, որի իրականացման համար ջանք ու եռանդ չեն խնայում Մայր Հայաստանը եւ Սփյուռքը: Այս ուղղությամբ մեծածավալ աշխատանք է իրականացվում նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակներով»,-ասել է Արցախի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am