Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ծաղկաձորում մեկնարկեց «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովը

Ծաղկաձորում մեկնարկեց «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան 
համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների աջակցությամբ, Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի  և Հայաստանի Հանրապետության Կառավարության բարձր հովանու ներքո Ծաղկաձոր քաղաքում մայիսի 27-ին աշխատանքները սկսեց «Եվրասիական տնտեսական միություն- Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բիզնես համաժողովի հիմնական քննարկման թեման է Եվրասիական տնտեսական միության արտահանման ներուժը: Միջոցառման շրջանակներում կանցկացվեն պլենար նիստ, սեկցիոն նիստեր, որտեղ որպես մոդերատոր հանդես կգան ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները՝ ՀՀ պետական  կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ, ինչպես նաև կկազմակերպվեն կոնտակտային բորսա և երկկողմանի բիզնես-հանդիպումներ:

Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի, առևտրաարդյունաբերական պալատները, Ղազախստանի գործարարների «Ատամեկեն» ազգային պալատը և «Իվենսենթր» ընկերությունը: Համաժողովին մասնակցում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարարներ, դեսպաններ, պալատների նախագահներ, 300-ից ավելի մասնակիցներ, այդ թվում՝ 100-ից ավել հյուրեր արտերկրից:

Միջոցառման հիմնական նպատակներն են՝ Եվրասիական տնտեսական միության երկրների ընկերությունների միջև բանակցությունների կազմակերպումը, այդ թվում նաև ոչ պաշտոնական մթնոլորտում, նոր գործարար կապերի բացահայտումը, բիզնես գործունեության շրջանակների ընդլայնումը, կառավարության ներկայացուցիչների հետ կարևորագույն տնտեսական խնդիրների քննարկումը, այդ թվում՝  ԵԱՏՄ-ից արտահանման ավելացման հարցում համագործակցության  վերաբերյալ երկխոսությունը:

Ամենամյա Բիզնես Համաժողովը առաջին անգամ կազմակերպվել է 2014թ.-ին Ծաղկաձոր քաղաքում և նվիրված է եղել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն: Համաժողովի հիմնական թեմաներն են եղել՝ «Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները» և «Մաքսային միությունը որպես տնտեսության զարգացման հեռանկար»: 2016թ.-ին համաժողովը տեղի ունեցավ կրկին Ծաղկաձորում արդեն ավելի ծավալուն՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո և Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առևտրաարդյունաբերական պալատների ակտիվ աջակցությամբ: 2016թ. Բիզնես Համաժողովի հիմնական թեզն էր «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսության ճյուղերի զարգացման ներուժը»: Համաժողովի շրջանակներում ստորագրվեցին բազմաթիվ  պայմանագրեր և համաձայնագրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am