Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մեկնարկել են համապետական շաբաթօրյակի աշխատանքները

Մեկնարկել են համապետական շաբաթօրյակի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ժամը 09:00-ից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ մեկնարկել են համապետական շաբաթօրյակի համակարգման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, hամապետական շաբաթօրյակի արդյունավետ անցկացման նպատակով հանրապետության ողջ տարածքով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, մոբիլիզացվել են հանրապետական գործադիր մարմինների, մասնավոր ընկերությունների, ինչպես նաև միջոցառմանը օժանդակելու պատրաստակամություն հայտնած կառույցների ռեսուրսները: Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Գեղարքունիքի մարզ է այցելել ՀՀ ՏԿԶ նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, Լոռիի, Տավուշի և Վայոց ձորի մարզեր` ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

«Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի աշխատանքներին հետևելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանն արդեն մեկնել է Արարատի մարզի Լուսառատ համայնք և Խոր Վիրապի ճարտարապետական հուշահամալիրի տարածք: Արարատի մարզից նախարարը կմեկնի Արմավիրի մարզի Ոսկեհատ, Էջմիածին համայնքներ, ինչպես նաև կայցելի զոհված հարավսլավացի օդաչուների հիշատակին նվիրված հուշարձանի տարածք: Արագածոտնի մարզում Դավիթ Լոքյանը կայցելի Աշտարակ և Սաղմոսավան համայնքներ (Սաղմոսավանք), որից հետո` Եղվարդի խճուղիով` Կոտայքի մարզի Նոր Հաճն և Բյուրեղավան համայնքներ:

Համապետական շաբաթօրյակին ՀՀ ՏԿԶ նախարարության աշխատակազմի աշխատակիցները մասնակցում են «Հաղթանակ» զբոսայգու տարածքում: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանի հանձնարարությամբ, ՀՀ ՏԿԶ նախարարության աշխատակազմի վարչության պետերը մեկնել են Գեղարքունիքի, Արագածոտնի և այլ մարզեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am