Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիայի հայ համայնքն Արամ Աթեշյանի նկատմամբ համակրանք չունի. Բագրատ Էստուկյան

Թուրքիայի հայ համայնքն Արամ Աթեշյանի նկատմամբ համակրանք չունի. Բագրատ 
Էստուկյան

ԵՐԵՎԱՆ, 26  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի` Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից հրաժարականից հետո Ստամբուլում հայ  համայնքը սպասում է Գարեգին արքեպիսկոպոս  Բեքչյանի  վերադարձին: Ակնկալվում է, որ նա կվերադառնա Ստամբուլ և ստանձնի տեղապահի իր պաշտոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում նշեց «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ով Հայոց ցեղասպանության խնդիրը «Ակոս» թերթում մշտապես արծարծելու համար արժանացավ Նախագահի 2016  թվականի մրցանակին:

«Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ պատրաստ է պատրիարքարանի ղեկը Գարեգին Բեքչյանին փոխանցելու: Մարտի 15-ին, երբ հայտնի եղան տեղապահի ընտրությունների արդյունքները, մենք սպասում էինք, որ Արամ Աթեշյանն այս քայլին կդիմեր: Նա նշում էր, որ պետությունը չի ճանաչում տեղապահի ընտրությունը, հետևաբար շարունակում էր մնալ իր աթոռին»,- ասաց նա:

Բագրատ Էստուկյանը չի կարծում, որ պատրիարքի ընտրության գործընթացը կձգձգվի: Ակնկալվում է, որ Ստամբուլ ժամանելուց հետո Գարեգին Բեքչյանի առաջին գործը պետք է լինի հանձնախումբ կազմելը: Դրա ձևավորումից հետո էլ պետք է հստակեցվեն թեկնածուները, այնուհետև կճշտվի ընտրատարածքների համապատասխան պատգամավորների թիվը:

«Սովորաբար ամեն եկեղեցի ընտրատարածք է համարվում, Ստամբուլում կան 30-ից ավելի եկեղեցիներ: Սեպուհ Չուլջյանը, Արամ Աթեշյանը, Գարեգին Բեքչյանը, Սահակ Մաշալյանը հավանական թեկնածուներ են. չեն բացառվում նոր դեմքեր»,-նշեց Բագրատ Էստուկյանն` ընդգծելով, որ հայ համայնքը Արամ Աթեշյանի նկատմամբ համակրանք չունի:  Առաջադրվելու դեպքում` Արամ Աթեշյանի ընտրվելու շանսերը շատ փոքր են:

Պոլսո Հայոց պատրիարքարանում մարտի 15-ին գումարված հոգևորականների ժողովը պատրիարքական տեղապահ էր ընտրել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Աթեշյանը, սակայն, ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ներկայացրել էր նահանգապետարանից ստացված գրությունը, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Նա հրաժարվել էր հեռանալ պատրիարքական փոխանորդի պաշտոնից՝ ասելով, որ թուրքական իշխանություններն իբրև պատրիարքարանի պաշտոնական ներկայացուցիչ միայն իրեն են ճանաչում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am