Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն իր ընտանիքի անունից ձեռք է բերել աշխարհի ամենաերկար զիփլայնի տոմսեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն իր ընտանիքի անունից ձեռք է բերել աշխարհի 
ամենաերկար զիփլայնի տոմսեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը համոզված է, որ Հայաստանում ամենաերկար զիփլայնի կառուցման այս կարևոր նախաձեռնությունը շուտով իրականություն է դառնալու:

«Այսօր իմ ընտանիքի անունից ես ձեռք բերեցի աշխարհի ամենաերկար զիփլայնի տոմսեր` այդպիսով ունենալով ներդրում ծրագրի իրականացման գործում: Կարծում եմ, որ աշխարհի մասշտաբով ռեկորդակիր այս նախագիծը էական հիմք կհանդիսանա սահմանամերձ Տավուշի մարզում տուրիզմի զարգացման, Ենոքավան համայնքում երիտասարդների համար նոր աշխատատեղերի ստեղծման և համայնքային կյանքի աշխուժացման համար: Կոչ եմ անում միանալ նախաձեռնությանը, որի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանի էքստրեմալ տուրիզմի կենտրոն և մեր երկիրը առավել ճանաչելի դարձնել արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի հեղինակ Տիգրան Չիբուխչյանը հրապարակել է Կարեն Կարապետյանի նվիրատվության չափը՝ 1000 դոլար: 


Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կկառուցվի աշխարհում ամենաերկար զիփլայնը: «Յելլ էքստրիմ Պարկ»-ի հիմնադիրը նախատեսում է 2018 թվականին բաժնետեր դարձնել բոլոր նրանց, ովքեր ներդրումներ կանեն նախագծի զարգացման համար։ Մայիսի 3-ին տրվեց Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցմանն ուղղված կոլեկտիվ դրամահավաքի (crowdfunding) մեկնարկը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]