Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արծվիկ Մինասյան իրատեսական է համարում 4 միլիոն բնակչություն ունենալը

Արծվիկ Մինասյան իրատեսական է համարում 4 միլիոն բնակչություն ունենալը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում ՀՀ նախագահի ուղերձը դառնալու է Հայաստանի կառավարության նոր ծրագրի ուղղվածությունն ու թիրախը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ իրատեսական համարելով Հայաստանում 4 միլիոն բնակչություն ունենալը:

«Մեր երկիրը այդ հնարավորությունը ունի, պարզապես անհրաժեշտ է բոլոր ուղղություններով մեր քաղաքականությունը առաջ տանել, որի մասին նաև նախագահը իր ուղերձում հստակ նշել է: Նախագահն անդրադարձել է բոլոր ոլորտներին՝ հստակ մատնանշելով մեր անելիքները, այդ թվում նաև բնապահպանության ոլորտում: Կարծում եմ, որ մեր կառավարությունն ունակ է այդ ցուցանիշը դարձնել իրականություն»,-ընդգծեց Մինասյանը:

Մայիսի 18-ին 6-րդ գումարման  Ազգային ժողովի անդրանիկ նիստի իր ելույթում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի: «Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում և կյանքի տևողության երկարացում և 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում: Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա, այնպիսի միջոցառումների մշակում և իրականացում, որոնք, ի տարբերություն նախորդ 25 տարվա, հաջորդ 25 տարում և հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում»,- ասել է Նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am