Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աթեշյանի հրաժարականը նշանակում է պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկ. Բագրատ Էստուկյան

 Աթեշյանի հրաժարականը նշանակում է պատրիարքական ընտրությունների 
գործընթացի մեկնարկ. Բագրատ Էստուկյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրաժարականը նշանակում է, որ սկսվում է պատրիարքական ընտրությունների գործընթացը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

«Արքեպիսկոպոս Աթեշյանի հրաժականը նոր զարգացում է, դեռ մանրամասներ ենք փորձում  ճշտել: Ամեն դեպքում սա նշանակում է, որ այս հրաժարականով պատրիարքական ընտրությունների գործընթացը կսկվի: Արքեպիսկոպոս Աթեշյանը որքան մնում էր իր պաշտոնում, չէր լինում գործընթացը սկսել: Այդ գործընթացը պետք է ղեկավարի ընտրված տեղապահը, իսկ տեղապահն իր լիազրոությունները գործածելու համար անհրաժեշտ էր, որ արքեպիսկոպոս Աթեշյանը  հրաժարական տար»,-ասաց  Բագրատ Էստուկյանը:

Այն հարցին, թե երբ կսկսվի պատրիարքական ընտրությունների գործընթացը, Բագրատ Էստուկյանը նշեց, որ առաջին հերթին պետք է սպասել, որ պատրիարքական տեղապահ ընտրված Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը վերադառնա Ստամբուլ: Նա հայտարարել էր, որ Ստամբուլ կվերադառնա, եթե լինեն հստակ զարգացումներ:

« Հիմա այդ հստակ զարգացումները կան, մնում է Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը վերադառնա տեղապահի իր աթոռին: Հավանաբար առաջին գործը կլինի հանձախմբի կազմումը»,-ավելացրեց Բագրատ Էստուկյանը:

Այն հարցին, թե ովքեր կարող են լինել պատրիարքական ընտրությունների հավանական թեկնածուները, Բագրատ Էստուկյանը նշեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը:

Պոլսո Հայոց պատրիարքարանում մարտի 15-ին գումարված հոգևորականների ժողովը պատրիարքական տեղապահ էր ընտրել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Աթեշյանը, սակայն, ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ներկայացրել էր նահանգապետարանից ստացված գրությունը, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Նա հրաժարվել էր հեռանալ պատրիարքական փոխանորդի պաշտոնից՝ ասելով, որ թուրքական իշխանություններն իբրև պատրիարքարանի պաշտոնական ներկայացուցիչ միայն իրեն են ճանաչում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am