Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար

Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունահռոմեական ոճի Եվրոպայի առաջնության 98 կգ քաշային կարգի բրոնզե մեդալիր համար կպայքարեն Արթուր Ալեքսանյանը և Ուկրաինան ներկայացնող Արթուր Օմարով զույգը:

Մինչ այս գյումրեցի մարզիկը քառորդ եզրափակիչում պարտվեց նորվեգ Ֆելիքս Բալդաուֆին, սփոփիչ գոտեմարտում Ալեքսանյանը 4:3 հաշվով գերազանցեց Ադրբեջանը ներկայացնող Արազ Հասանովին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները` 66 կգ քաշային Կարեն Ասմարյանը  և 59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը պարտվել են և զրկվել մեդալների համար պայքարի հնարավորությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am