Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սոչիում սկսվել են Պուտին եւ Մերկելի բանակցությունները

Սոչիում սկսվել են Պուտին եւ Մերկելի բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել առավել խնդրահարույց հարցերը՝ Ուկրաինան եւ Սիրիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք չենք կարող չօգտվել այս այցից եւ չխոսել երկկողմ հարաբերությունների, առավել խնդրահարույց կետերի մասին, նկատի ունեմ Ուկրաինան եւ Սիրիան ու գուցեեւ ինչ-որ այլ տարածաշրջաններ»,- ասել Է Ռուսաստանի ղեկավարը՝ բացելով բանակցությունները նեղ կազմով:
Պուտինը ջերմորեն ողջունել Է գերմանական պատվիրակությանը Սոչիի իր նստավայրում: «Շատ շնորհակալ եմ, որ դուք հնարավոր համարեցիք այցելել մեզ, տեղեկացնել այն մասին, թե ինչպես Է ընթանում «քսանյակի» հանդիպման նախապատրաստումը,- ասել Է նա:- Բարի գլաուստ»: 
Մերկելը համաձայնել Է առավել հրատապ գործերը, մասնավորապես, Ուկրաինայի, Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը  քննարկելու անհրաժեշտությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am