Յուրի Խաչատուրովն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Յուրի Խաչատուրովին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Յուրի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ ազատել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»:
Յուրի Խաչատուրովը 2017թ. մայիսի 2-ից ստանձնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը: Նրան այդ պաշտոնում միաձայն նշանակել են ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարները՝ ապրիլի 14-ին Ղրղզստանում գումարված ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում