Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գյումրիում անցկացվեց համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկ

Գյումրիում անցկացվեց համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկ

ԳՅՈՒՄՐԻ,  29  ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գյումրիում մեկնարկեց համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը: Քաղաքապետարանի կողմից կազմակերպված ծառատունկին մասնակցում էին քաղաքապետարանի բաժինների ղեկավարները՝ Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի գլխավորությամբ: Գյումրու «Խաղաղության պուրակ»-ում  քաղաքապետարանի աշխատակազմին միացան նաև Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները:
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեցրեց տարածված արտահայտությունը՝ իսկական տղամարդը պետք է տուն կառուցի, ծառ տնկի ու երեխա ունենա: Այս անգամ էլ մեծ ոգևորությամբ էր մարզպետը մասնակցում ծառատունկին: «Շատ մեծ ուրախությամբ եմ մասնակցում ծառատունկին: Մեզ նման երկիրը, որն անտառներ չունի, պարտավոր է թեկուզ այս եղանակով ավելացնել կանաչ տարածքները: Մենք 1988  թվականից հետո այնքան ծառ կտրեցինք, որ նույնիսկ, եթե ամեն օր էլ ծառատունկ կազմակերպենք՝ քիչ կլինի»,-նշեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
Գյումրու քաղաքապետարանը ծառատունկի համար ծառերն ու թփերը ձեռք է բերել մրցութային եղանակով, որին մասնակցել է 3 կազմակերպություն: Ամենացածր գինն առաջարկած Գյումրու «Բարիք» ՓԲԸ-ն էլ շահել է  մրցույթը: Այս մասին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Կնյազ Մանասյանը: 
«Ձեռք ենք բերել 400  դեկորատիվ ծառերի,  8450  թփերի տնկիներ, 50  հազար ծաղկասածիլ և 110 կգ գազոնի սերմ: Ու այս ամենի համար ծախսել ենք 3 մլն 800 հազար դրամ: Ի դեպ, որպես պայման, սրանք Հայաստանի հյուսիսային շրջաններում աճեցրած տնկիներն են՝ տեղի պայմաններին հարմարեցված: Ծառատունկ կատարվելու է քաղաքի տարբեր տարածքներում, իսկ այսօր բացի «Խաղաղության պուրակ»-ից, շաբաթօրյակ ու ծառատունկ կկատարվի Բուլվարային թաղամասում»,-նշեց Կնյազ Մանասյանը: 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am