Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի կառավարության կազմում փոփոխություններ են ակնկալվում

Թուրքիայի կառավարության կազմում փոփոխություններ են ակնկալվում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից արտահերթ համագումար հրավիրելու, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` կուսակցության շարքեր վերադառնալու որոշումից հետո օրակարգում կառավարության կազմում նախատեսվող փոփոխություններն են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ըստ կուլիսներում շրջանառվող լուրերի` նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը կարող է նշանակվել արտաքին գործերի նախարարի պաշտոնում` փոխարինելով Մևլութ Չավուշօղլուին:

Տնտեսական հարցերով փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքի փոխարեն այդ պաշտոնում կարող է նշանակվել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, ով Էրդողանի փեսան է:

ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը և արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, պահելով իրենց պաշտոնները, միևնույն ժամանակ կարող են նշանակվել փոխվարչապետերի պաշտոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am