Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ընտրություններից հինգ ամիս առաջ Մերկելը վստահորեն առաջ Է անցել Շուլցից. Politbarometer

Ընտրություններից հինգ ամիս առաջ Մերկելը վստահորեն առաջ Է անցել Շուլցից. Politbarometer

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 24-ին կայանալիք քվեարկությունից հինգ ամիս առաջ վստահորեն առաջ Է անցել Բունդեսթագի ընտրություններում իր հիմնական մրցակցից՝ կանցլերի թեկնածու եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) նախագահ Մարտին Շուլցից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Politbarometer-ի ազգային սոցիոլոգիական ավանդական հարցման արդյունքները, որոնք ապրիլի 28-ին ներկայացրել Է ZDF հեռուստաալիքը:   
Նոր տվյալների համաձայն, հարցման մասնակիցների 50 տոկոսը գործող կանցլեր Անգելա Մերկելին նշել Է որպես կառավարության ապագա ղեկավարի պաշտոնի իր ֆավորիտի (ապրիլի սկզբին՝ 48 տոկոս), 37 տոկոսը՝ Մարտին Շուլցին (ամսվա սկզբին՝ 40 տոկոս):
Կուսակցությունների ընդհանուր վարկանիշում ԳՍԴԿ-ն ամսվա ընթացքում կորցել Է աջակցության 3 տոկոսը: Եթե ընտրություններն անցկացվեին ապրիլի 30-ին, ԳՍԴԿ-ի օգտին կքվեարկեր ընտրողների 29 տոկոսը, ապրիլի սկզբին կուսակցությանն աջակցելու մասին հայտարարել Էր հարցվածների 32 տոկոսը:
Մերկելի գլխավորած քրիստոնյա դեմոկրատների ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի վարկանիշն աճել Է մինչեւ 37 տոկոս: Ժողովրդականության ցուցանիշով երրորդը «Ձախեր» կուսակցությունն Է (9 տոկոս), այնուհետեւ գալիս են «Կանաչները» (8 տոկոս), «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը (8 տոկոս) եւ ազատ դեմոկրատները (6 տոկոս):
Politbarometer-ի ուսումնասիրությունն անցկացվել Է Mannheimer Forschungsgruppe Wahlen սոցիոլոգիական ինստիտուտի կողմից, որի ընթացքում ապրիլի 25-27-ը հեռախոսով հարցում Է արվել Գերմանիայի՝ պատահականորեն ընտրված 1328 չափահաս քաղաքացիների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am