Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանին վիրավորած անձը մեղավոր է ճանաչվել, սակայն չի պատժվել

Մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանին վիրավորած անձը մեղավոր է ճանաչվել, 
սակայն չի պատժվել

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել անպատիժ թողել մեջլիսի հայ պատգամավոր Սելինա Դողանին վիրավորած քաղաքացուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Թուրքական Մանիսա քաղաքի բնակիչ Իբրահիմ Քափլանը Դողանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութերից մեկի տակ գրել էր. «Դուք անառակ եք: Հայերին բյուզանդացիների ժառանգորդ եք սարքում: Կարծում եք բյուզանդացիների թոռները ապրում են, իսկ սուլթան Ֆաթիհի թոռները մեռե՞լ են, անառակներ»:

Դատարանը, քննելով գործը, վճռել է, որ քաղաքացու ասածները պարունակում են վիրավորանք, սակայն հրաժարվել է որևէ պատիժ սահմանել նրա համար: Դատարանի հիմնավորման մեջ նշվել է, թե Դողանը վիրավորանքից երկու ամիս հետո թվիթերում մի գրառում է կատարել, որով անտեղի վիրավորել է պետությանը:

«Իշխանությանը ենթարկվող դատարանը նման սկանդալային որոշման տակ ստորագրելով բացեիբաց աջակցում է ատելության խոսքին»,- ընդգծել է մեջլիսի հայ պատգամավորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am