Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Հայաստան է այցելել Ռուսաստանի ՊՆ պատվիրակությունը

Հայաստան է այցելել Ռուսաստանի ՊՆ պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ՊՆ պատվիրակությունը` ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի գլխավորությամբ ապրիլի 26-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում էր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատանքային այցի շրջանակներում գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովն եղել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանում և Երևանում տեղակայված ռազմաավիացիոն կայանում:

Ապրիլի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հանդիպումը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման (Զ(ու)ՄԽ) դերն ու նշանակությունը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի և ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ Զ(ու)ՄԽ ստորաբաժանումների հետ ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք «Փոխգործակցություն» և ՌԴ-ում ու ՀՀ-ում նախատեսված «Որոնում» համատեղ զորավարժությունների նախապատրաստման ու անցկացման հետ կապված, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի լայն շրջանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am