Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մալթայում ԵՄ երկրների արտգործնախարարները կքննարկեն Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների հարցը

Մալթայում ԵՄ երկրների արտգործնախարարները կքննարկեն Թուրքիայի հետ 
անդամակցության բանակցությունների հարցը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն ապրիլի 28-ին կհանդիպեն Մալթայի Վալետա քաղաքում: Նախարարների հանդիպման օրակարգում է լինելու Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունների հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Առաջին անգամ քննարկվելու է և որոշում կընդունվի, թե արդյոք ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեն ազդելու է բանակցային գործընթացի վրա: Ներկա է լինելու նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ավելի վաղ նախարարը, պատասխանելով հարցին, թե ինչ կասի, եթե Մալթայում հայտնի դառնա, որ բանակցային գործընթացն առկախվում է, ասել էր. «Կասենք` համեցեք, առկախեք: Թե պետք է անեք, արեք: Մենք էլ պատասխան տանք, տակ չենք մնա: Չենք գնում կռիվ անելու, սակայն անիրավությունների դեմ չկա պատասխան, որ չենք տալու»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am