Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Լե Պենը խոստացել Է նախագահի պաշտոնում անխնա պայքար մղել ահաբեկչության դեմ

Լե Պենը խոստացել Է նախագահի պաշտոնում անխնա պայքար մղել ահաբեկչության դեմ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային ճակատից» Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լե Պենն ընտրողների առջեւ պարտավորություն Է ստանձնել իշխանության գալու դեպքում անզիջում պայքար մղել ահաբեկչության դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Նիսում՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների հանրահավաքում: 
«Ֆրանսիան պատերազմի վիճակում Է, նրան հարվածներ են հասցնում ահաբեկիչները: Եվ այս պայմաններում ես կդառնամ պետության ղեկավար եւ գլխավոր հրամանատար, որը պատերազմ կմղի իսլամիստական ահաբեկչության դեմ: Եվ դա իրականացվելու Է ոչ այն անպատասխանատվությամբ ու անլրջությամբ, ինչպես առաջ, այլ ամենայն վճռականությամբ, արմատական իսլամիզմի արյունալի գաղափարախոսությունն արմատախիլ անելու նպատակով»,-հայտարարել Է լե Պենը: 
«Տվյալ դեպքում անհրաժեշտ Է համապատասխան միջոցներ ձեռնարկել ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ բոլոր մայրցամաքներում, քանի որ ահաբեկչությունը համաշխարհային խնդիր Է»,-նշել Է նախագահի թեկնածուն: «Ֆրանսիան տնտեսապես, իսկ եթե պահանջվի՝ նաեւ ռազմական ուժերով կօգնի ահաբեկչության դեմ պայքարող երկրներին»«-ասել Է լե Պենը: 
Նա հավաստել Է իր վճռականությունը «Ֆրանսիայից արտաքսել օտարերկրացի բոլոր իսլամիստներին, որոնք ուժային գերատեսչությունների կողմից ներառված են երկրի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող անձանց ցուցակում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am