Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հրշեջները Կապանում և Զովունիում ավտոմեքենաների հրդեհներ են մարել

Հրշեջները Կապանում և Զովունիում ավտոմեքենաների հրդեհներ են մարել

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 27-ին, ժամը 12:53-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի թունելի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:05-ին, մարվել՝ 13:11-ին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է «Howo Sinotruk» մակնիշի 14 B 35710 պետհամարանիշով (վարորդ՝ Շ. Զ. Հ., ԻԻՀ քաղաքացի) ավտոմեքենայի հետևի կամրջակի արգելակման կոճղակները:

Ապրիլի 27-ին, ժամը 09:10-ին ահազանգ է ստացվել, որ  Կոտայքի մարզի Զովունի գյուղի 8-րդ փողոցի սկզբնամասում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:21-ին, մարվել՝ 09:29-ին:

Ամբողջությամբ այրվել է «Opel Astra» մակնիշի 35 AO 121 պետհամարանիշերով (վարորդ Վ. Ս.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am