Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լիբանանցի նախարարը Հայաստանում անվտանգություն և քաղաքական կայունություն է տեսնում

Լիբանանցի նախարարը Հայաստանում անվտանգություն և քաղաքական կայունություն 
է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 27-ին ընդունել է  Լիբանանի պլանավորման պետական նախարար Միշել Փարավոնին՝ տիկնոջ և ուղեկցող պատվիրակության հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Ողջունելով հյուրին՝  նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց լիբանանյան նախարարի այցը Հայաստան: Նախարարը մասնավորապես նշեց. «Ձեր այցը նոր ուղիներ կբացի հայ-լիբանանյան հարաբերություններում՝ և՛ կառավարման, և՛ բիզնես ոլորտներում: Մեր նախարարության խնդիրներից է Սփյուռքին տեղեկացնել մեր որդեգրած ներդրումային քաղաքականության, նրա օրենքների վերաբերյալ: Մեր կայքում 100-ից ավելի բիզնես ծրագրեր ենք դրել և փորձելու ենք դրանք տարածել նաև օտար բարեկամների շրջանում: Պետք է նպաստենք Լիբանանի և Հայաստանի միջև տուրիզմի զարգացմանը: Պետք է Լիբանանի հանրությանը ներկայացնել Հայաստանի առավելությունները»:

Միշել Փարավոնը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար,  շեշտեց, որ սիրով և ոգևորությամբ է այցելում Հայաստան։ Նա նշեց. «Սա իմ երկրորդ այցելությունն է Հայաստան, առաջին անգամ եղել եմ 1999 թվականին: Այս անգամ ավելի տպավորված եմ: Հայաստանում մի քանի կարևոր բան նկատեցի՝ անվտանգություն, քաղաքական կայունություն: Բարելավված են ներդրողների պայմանները: Պետք է համագործակցություն լինի պետական և մասնավոր հատվածների միջև: Տնտեսության զարգացման համար կարևոր է նաև Հայաստանի ընդգրկվելը Եվրասիական տնտեսական միության կազմում և Իրանի հետ տնտեսական ազատ գոտին: Լիբանանի բիզնեսի համար նախընտրելի են Հայաստանի հետ գործնական կապերը: Այդ բոլոր հարցերը քննարկելու համար պետք է տնտեսական ֆորում կազմակերպել»:

Քննարկվեցին նաև սիրիացի փախստականների տեղավորման, նրանց կրթական և առողջական հարցերի լուծման ուղիներին վերաբերող հարցեր: Կարևորվեց հայ-լիբանանյան կապերի ամրացումը և համագործակցությունը տնտեսական, կրթական, մշակութային ոլորտներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am