Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իր գործելակերպը թուրքական վարչակարգը շարունակում է նաև Սիրիայի ժողովրդի դեմ. սիրիական կուսակցություն

Իր գործելակերպը թուրքական վարչակարգը շարունակում է նաև Սիրիայի ժողովրդի 
դեմ. սիրիական կուսակցություն

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ազգային երիտասարդական կուսակցությունն ապրիլի 25-ին տարածել է հայտարարություն Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ Սիրիայի ազգային երիտասարդական կուսակցությունն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդի և, մասնավորապես, սիրիահայությանը՝ Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ, որին հայ ազգը ենթարկվել է Օսմանյան պետության ձեռքերով անցած դարի՝ 1915թ. Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և պատերազմից հետո:

«Այս կոտորածները հայտնի են որպես հայերի բնաջնջում և հայկական ջարդեր, կամ մեծագույն ոճրագործություն, քանի որ Օսմանյան պետությունը միտումնավոր և կազմակերպված կերպով իրագործել էր հայ բնակչության բնաջնջում։

Նախորդ դարին որդեգրած իր գործելակերպը թուրքական վարչակարգը շարունակում է ներկայումս նաև Սիրիայի ժողովրդի դեմ, - նշվում է Սիրիայի ազգային երիտասարդական կուսակցության հայտարարության մեջ։   

 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am