Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱՄԷ-ում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել

ԱՄԷ-ում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են 
կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայի և Հյուսիսային Էմիրությունների ազգային վարչության կազմակերպմամբ Շարժայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ապրիլի 23-ին մատուցվեց բարեխոսության կարգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին: Արարողությունից հետո դասախոսությամբ հանդես եկավ Շվեյցարիա-Հայաստան ընկերության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ապրիլի 23-ին Դոհայում անցկացվեց հիշատակման երեկո ՀՀ դեսպան Ղարիբջանյանի և Կատարի ազգային վարչության նորընտիր անդամների մասնակցությամբ:

Ապրիլի 24-ին Աբու Դաբիի Ազգային Վարչության կազմակերպմամբ և Արաբական Միացյալ Էմիրություններում և Կատարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգսյանի նախագահությամբ Ս. Նահատակաց եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված սուրբ պատարագ:

Միջոցառմանը ներկա էին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ և բազմաթիվ հյուրեր:

1915թ. Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերին նվիրված բարեխոսության կարգին հաջորդեց մոմավառություն և ծաղիկների զետեղում եկեղեցու բակում գտնվող հուշարձան-խաչքարի առջև: Այնուհետև Սուրեն Կոժակյան սրահում տեղի ունեցած միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը և Քուվեյթի Ազգային ճեմարանի տնօրեն Ներսես Սարգիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am