Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռեփեր Դրեյքը գլխավորել Է կատարողների վարկանիշը վաճառքների ցուցանիշով

Ռեփեր Դրեյքը գլխավորել Է կատարողների վարկանիշը վաճառքների ցուցանիշով

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի ռեփեր Դրեյքը դարձել Է 2016 թվականի առավել մեծ ժողովրդականություն վայելող երաժիշտը, որը նաեւ առաջատարն Է վաճառքների ցուցանիշով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ֆոնոգրամաներ արտադրողների միջազգային ֆեդերացիայի (IFPI) զեկույցում:
2015 թվականին այս վարկանիշը գլխավորում Էր երգչուհի Ադելը, որն այս տարի նվաճել Է հինգ «Գրեմմի» արձանիկներ: IFPI-ի զեկույցում նա իջել Է չորրորդ տեղը: 
Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Դեւիդ Բոունին, որը 2016 թվականի հունվարի 10-ին 69 տարեկան հասակում վախճանվել Է Նյու Յորքում: Առաջատարների եռյակը եզրափակում Է Coldplay երաժշտական խումբը: 
Առաջատարների տասնյակում տեղ են գտել նաեւ Ջասթին Բիբերը, Twenty One Pilots-ը, Բեյոնսեն, Ռիհաննան, The Weeknd-ը եւ ամերիկացի երգիչ Փրինսը, որը վախճանվել Է 2016 թվականի ապրիլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am