Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ուիլ Սմիթը եւ Պաոլո Սորենտինոն համալրել են Կաննի 70-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմը

Ուիլ Սմիթը եւ Պաոլո Սորենտինոն համալրել են Կաննի 70-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը եւ իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն համալրել են Կաննի 70-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմը, փառատոն, որը մայիսի 17-ից մինչեւ 28-ը տեղի կունենա Ֆրանսիայի Լազուրե ափին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են հեղինակավոր կինոստուգատեսի կազմակերպիչները:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ այս տարի ժյուրիի նախագահ կդառնա իսպանացի հայտնի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը: «Ավանդույթի համաձայն, Կաննի փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվում են «յոթերորդ արվեստի» ականավոր գործիչներն ամբողջ աշխարհից: Չորս կին եւ չորս տղամարդ կմիավորվեն Պեդրո Ալմոդովարի շուրջը հիմնական մրցութային ծրագրի ֆիլմերի վերաբերյալ որոշումներ ընդունելիս: Նրանք դափնեկիրների ցուցակը կհրապարակեն մայիսի 28-ին կայանալիք փակման արարողության ժամանակ, որից հետո տեղի կունենա այն ֆիլմի ցուցադրությունը, որը կստանա «Ոսկե արմավենու» ճյուղը»,-նշել են փառատոնի կազմակերպիչները:
Ուիլ Սմիթից եւ Պաոլո Սորենտինոյից բացի, Կաննի ներկայիս կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվել Է ութ մարդ, որոնց թվում են՝ ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը, գերմանացի ռեժիսոր Մարեն Ադեն, չինացի դերասանուհի Ֆան Բինբինը, ֆրանսիացի դերասանուհի, ռեժիսոր եւ սցենարիստ Անիես Ժաուին, հարավկորեացի կինոռեժիսոր Պակ Չհան Ուկը, ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Յարեդը:
Կաննի կինոփառատոնը Ֆրանսիայի կրթության եւ արվեստի գործերի նախարար Ժան Զեի նախաձեռնությամբ հիմնվել Է 1930-ական թվականների վերջին որպես Վենետիկի կինոփառատոնի այլընտրանք: 1952 թվականից միջոցառումն ամեն տարվա մայիսին անցկացվում Է Փառատոնների եւ կոնգրեսների պալատում: Այս տարի Կաննի փառատոնը կկայանա 70-րդ անգամ:
Փառատոնի հանձնախումբը հիմնական մրցույթի համար 19 աշխատանք Է ընտրել գրեթե 2 հազար լիամետրաժ ֆիլմերից: Դրանցից պաշտոնական ծրագրում ներառվել Է 49 կինոնկար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am