Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և երգչախումբը հադես կգան հիշատակի համերգով

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և երգչախումբը հադես կգան 
հիշատակի համերգով

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը մայիսի 1-ին Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը հադես կգան հիշատակի համերգով: Այն նվիրված է հայկական արդի երաժշտության ամենայուրօրինակ և ինքնատիպ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի 80 ամյակին:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, որպես մենակատարներ ելույթ կունենան Հայկ Մելիքյանը՝ դաշնամուր, Նարինե Դելլալյանը՝ ջութակ, Հարություն Մուրադյանը՝ ալտ և Արշավիր Իսահակյանը՝ գալարափող: Կհնչեն Դելլալյանի Requiem Canticles Կանանց երգչախմբի համար, ՏՈՊՈՖՈՆՈ Կոնցերտ լարային նվագախմբի,  դաշնամուրի և գալարափողի համար և Մոցարտի, ԿՈՆՑԵՐՏԱՆՏ ջութակի, ալտի և կամերային նվագախմբի համար ստեղծագործությունները:

Հարություն Դելլալյանը հայկական արդի երաժշտության ամենայուրօրինակ և ինքնատիպ կոմպոզիտորներից մեկն է, որի կյանքի ընթացքը եղավ ոչ սահուն և դյուրին, անսովոր ու ոչ ավանդական։ Նա ծնվել է Աթենքում 1937թվականին Հունաստանում: 10 տարեկանում ծնողների հետ ներգաղթում է Հայաստան։ Դժվարին մանկությունը և պատանեկությունը հնարավորություն չեն ընձեռնում երաժշտական կրթություն ստանալու համար, սակայն արվեստագետ էր ի վերուստ։

1972թ. ավարտում է ուսումնարանը և ընդունվում Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը։ Ավարտելուց անմիջապես հետո, 1979թ. դառնում է կոմպոզիտորների միության անդամ։ Դեռ ուսման տարիներին նա դիմել է ամենատարբեր ժանրերի՝ կամերային, սիմֆոնիկ, որոնք կատարվում էին համերգներում, կոմպոզիտորների միության համագումարներում։

1985թ.առաջին անգամ «Նվիրում Կոմիտասին» սոնատով, նրա ստեղծագործությունները սկսեցին հնչել միջազգային բեմերից: Հարություն Փափազյանի կատարմամբ այն հնչեց նյույորքյան հայտնի Քարնեգի համերգասրահում և պսակվեց մեծ հաջողությունով՝ սկիզբ դնելով նրա ստեղծագործությունների միջազգային կատարումներին։ 1986թ.Բոստոնի Sinfonova կամերային նվագախմբի գեղ. ղեկավար Արամ Ղարաբեկյանի խնդրանքով գրում է TOPOPHONO կոնցերտը, որի առաջին կատարումը տեղի է ունենում սեզոնի բացման համերգին՝ Բոստոնի Jordan Hall։

1987թ. Կալիֆորնիայի կինոյի և հեռուստատեսության խորհրդի կողմից պարգևատրվում է SUPER STAR մրցանակով և Ոսկե Փառապսակով։ Կամերային նվագախմբի համար գրված TOPOPHONO կոնցերտը ճանաչվում է ամերիկյան երաժշտության փառատոնում կատարված և տարվա լավագույն ստեղծագործությունը։ Նրա ստեղծագործական կյանքը եղավ բավականին կարճ՝ ընդամենը 13 տարի։ Ստեղծագործությունների թիվը մեծ չեն։ Նրա հայտնի ստեղծագործություններից են թավջութակի և դաշնամուրի, ջութակի և դաշնամուրի սոնատները, ֆագոտի MEDIUM սոնատը, կլարնետի և դաշնամուրի MEDITATION-ը, երգեհոնի «Հաղթական Ռեքվիեմը», «Երբ իջնում է մթնշաղը» վոկալ շարքը, Լռության րոպե ակապելա կանանց երգչախմբի համար, «Հուշարձան նահատակներին» կանտատ-ռեքվիեմը և այլն:  Նրա ստեղծագործությունները հնչել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Իտալիայում, Անգլիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում և այլ երկրներում, կատարել են բազմաթիվ երաժիշտներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am