Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայում ավելի քան ութ հազար ոստիկան գյուլենականների դեմ գործողություն են իրականացնում

Թուրքիայում ավելի քան ութ հազար ոստիկան գյուլենականների դեմ գործողություն են 
իրականացնում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում շարունակվում են գործողությունները չափավոր իսլամի հետևորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երկրի 81 նահանգում ապրիլի 26-ի առավոտյան համաժամանակյա գործողություն է իրականացվել:

Գործողությանը մասնակցել է 8 հազար 500 ոստիկան: Արդյունքում 54 նահանգում ձերբակալվել է 803 մարդ:

Մյուս կասկածյալներին հայտնաբերելու նպատակով աշխատանքները շարունակվում են:

Պաշտոնական Անկարան 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեջ մեղադրում են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով 1999 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում: Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է իրեն հանձնել Գյուլենին:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am