Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կանադայում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Կանադայում  տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված 
միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայի տարբեր քաղաքներում տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ապրիլի 21-ին Լավալ քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ և ՀՀ դեսպանի մասնակցությամբ կայացավ հիշատակի միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին Կանադայի խորհրդարանի պատգամավորներ Էվա Նասսիֆը և Ֆայզալ Էլ-Խուրին, Լավալի քաղաքապետ Մարկ Դեմերսը, հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ներկաներին ելույթով դիմեց Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Միջոցառման ընթացքում Էվա Նասսիֆն ընթերցեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ հղած ուղերձը։ 

Ապրիլի 23-ին Կանադայի Տորոնտո քաղաքում կայացավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որին մասնակցում էին Տորոնտոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Սվազլեանը, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Արնոլդ Չանը, հասարակական-քաղաքական գործիչներ, տորոնտոհայեր:

Ապրիլի 24-ին ՀՀ դեսպանության առջև գտնվող «Հավերժ Հայաստան» հուշարձանի առջև տեղի ունեցած ծաղկեպսակների զետեղման արարողությամբ մեկնարկեցին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված կենտրոնական միջոցառումները: Դեսպան Եգանյանն ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ, ինչից հետո ՀՀ դեսպանությունում հոգևոր հայրերի և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ ավանդական հիշատակի աղոթք և խնկարկում: ՀՀ դեսպանությունում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցեց նաև Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնը:

Այնուհետև Կանադայի խորհրդարանի առջև կայացավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հավաքը, որին ներկա էին դեսպան Արմեն Եգանյանը, Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների առաջնորդները, կանադացի խորհրդարանականներ, Կանադայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Դեսպան Եգանյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Կանադայի կառավարությանը` բոլոր մակարդակներում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ու դատապարտելու համար: Դեսպանն ընդգծեց, որ Կանադայի կառավարության այդ սկզբունքային դիրքորոշումը մշտապես արժանացել է կանադահայ համայնքի երախտագիտությանն ու հարգանքին:

Կանադայի կառավարության անունից ելույթ ունեցավ խորհրդարանի անդամ Ֆայզալ Էլ-Խուրին: Միջոցառումից հետո կայացավ հիշատակի քայլերթ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am