Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Մինսկում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Մինսկում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մինսկի Սուրբ Ալեքսանդր Նևսկի եկեղեցու բակում 2017թ. ապրիլի 24-ին տեղադրված խաչքարի մոտ Բելառուսում Հայաստանի դեսպանությունը և հայ համայնքը կազմակերպել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին ներկա էին Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Բելառուսում հայ համայնքային կառույցների ղեկավարներ և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառման ընթացքում ունեցած իր ելույթում դեսպան Եսայանը նշեց, որ 102 տարի առաջ Թուրքիայի կողմից ծրագրված հայերի բնաջնջման ծրագիրն իր նպատակին չհասավ, և հայ ազգն այսօր կրկին անկոտրում է և միասնական: Դեսպանն իր ելույթում ընդգծեց, որ հայ ազգը երբեք չի դադարի պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև պատմական արդարության վերականգնման համար:

Ելույթներով հանդես եկան նաև Բելառուսում հայ համայնքային կառույցների ղեկավարները:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am