Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայ կաթողիկե պատրիարքարանը Հայոց ցեղասպանության տարելիցի քայլարշավ է կազմակերպել Բեյրութում

Հայ կաթողիկե պատրիարքարանը Հայոց ցեղասպանության տարելիցի քայլարշավ է  
կազմակերպել Բեյրութում

ԲԵՅՐՈՒԹ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կաթողիկե պատրիարքարանը քայլարշավ է  կազմակերպել  Լիբանանում Հայոց ցեղասպանության ոգեկոչման ձեռնարկների շրջանակներում։ Այս առիթով «Արմենպրես»-ի թղթակիցը Բեյրութից հաղորդում է. «Լիբանանի մէջ Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման ձեռնարկներուն ծիրին մէջ տեղի ունեցաւ Հայ կաթողիկէ պատրիարքարանին կազմակերպած ժողովրդային քայլարշաւը` Պուրճ Համուտի Ս. Փրկիչ եկեղեցւոյ շրջափակէն դէպի Հայ կաթողիկէ պատրիարքարան:Խուռներամ բազմութիւնը մոմեր վառած, աշակերտներ` եռագոյն դրօշներով, իսկ սկաուտներ ջահերով կողք-կողքի քալեցին  դէպի Հայ կաթողիկէ պատրիարքարան:

Այս  առիթով, Տանն Կիլիկիոյ կաթողիկէ հայոց Գրիգոր Պետրոս Ի. կաթողիկոս պատրիարքը օրուան խորհուրդը տուաւ: Ան իր յուզմունքը եւ ուրախութիւնը յայտնեց քայլարշաւի մասնակիցներուն, որոնք ճամբայ կտրեցին եւ ուխտի եկան նահատակներու յուշարձանին առջեւ: Ան ըսաւ, թէ այս արարքը կը յիշեցնէ Հայաստան այցելութիւնը Ֆրանչիսկոս սրբազան քահանայապետին, որ ուխտի գացած էր մարտիրոսներու երկիրը: Ամենապատիւ հոգեւոր տէրը ըսաւ. «Ուխտի եկաք յիշելով եւ ապրելով Աստուծոյ հետ, ինչպէս մեր հայրերն ու մայրերը քալեցին դժնդակ պայմաններու մէջ, բայց միշտ կառչած մնացին Աստուծոյ` իրենց Արարիչին եւ Փրկիչին, իրենց կրօնին, իրենց ազգին, երբեք չուզեցին դրժել զանոնք»:

Պէյրութի պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Գէորգ եպս. Ասատուրեան շնորհակալութիւն յայտնեց Հայոց եղեռնի յանձնախումբին, ՀԿՄ-ի շեփորախումբին, բոլոր անոնց, որոնք իրենց մասնակցութիւնը բերին ձեռնարկի կազմակերպման ու գեղարուեստական յայտագիրին եւ մանաւանդ Լիբանանի ապահովական ուժերուն, որոնք յանձն առին հետեւիլ քայլարշաւին եւ հսկումին ապահովութիւնը երաշխաւորել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am