Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանում քրդական համայնքը քուրդ ժողովրդի անունից դատապարտում է Հայոց ցեղասպանությունը

Հայաստանում քրդական համայնքը քուրդ ժողովրդի անունից դատապարտում է Հայոց 
ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քրդական համայնքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած 1.5 մլն հայերի հիշատակին: Լրագրողների հետ զրույցում Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը նշեց, որ 102 տարի առաջ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի իշխանությունը պետականորեն պլանավորված կատարեց ցեղասպանություն:

«Մենք` քրդական համայնքի ներկայացուցիչներս, քուրդ ժողովրդի անունից դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը և գլուխ ենք խոնարհում անմեղ զոհերի հիշատակին, կոչ ենք անում թուրքական իշխանություններին, թուրք ժողովրդին ընդունել հայերի ցեղասպանությունը և հրապարակային ներողություն խնդրել հայ ժողովրդից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Կնյազ Հասանովը:

 Միաժամանակ, քրդական համայնք կոչ է անում դադարեցնել քուրդ ժողովրդի նկատմամբ կատարվող ամենօրյա ցեղասպանությունը: Կնյազ Հասանովը նշվեց, որ այսօր Թուրքիայում քանդվում են քրդական քաղաքները, գյուղերը, քուրդ պատգամավորները բանտում են գտնվում, և դա միայն նրա համար, որ քուրդ են:

«Այն, ինչ հայերի նկատմամբ կատարվեց 102 տարի առաջ, այսօր կատարվում է քրդերի նկատմամբ: Կոչ ենք անում միջազգային հանրությանը բռնել Թուրքիայի արյունոտ ձեռքը, որ չիրականացնի ցեղասպանություն: Եթե չընդունվի հայերի ցեղասպանությունը, ապա երբեք չեն ընդունվի ազգային մյուս փոքրամասնությունների նկատմամբ կատարված ցեղասպանությունները»,-ասաց նա:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 45 նահանգներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am