Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում աղջնակն ընկել Է ամբողջ թափով ընթացող ավտոբուսից

ԱՄՆ-ում աղջնակն ընկել Է ամբողջ թափով ընթացող ավտոբուսից

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Արկանզասի շրջանում չորսամյա աղջնակն ավտոբուսից ընկել Է ճանապարհին: Նրան հաջողվել Է փրկել ավտոմոբիլներից մեկի վարորդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WBRC հեռուստաալիքին:
Տղամարդը լրագրողներին պատմել Է, որ ղեկի առջեւ Է եղել, երբ առջեւից ընթացող ավտոբուսի հետեւի դուռն անսպասելիորեն բացվել Է եւ դրանից փոքրիկ աղջիկ Է կախվել: Նրա ուժերը չեն բավականացրել, որ բռնվի, եւ մի քանի վայրկյանից նա ընկել Է երթեւեկելի մասում:      
Տղամարդը կանգնեցրել Է ավտոմեքենան եւ նետվել երեխային օգնության: Երբ նա հասել Է աղջնակի մոտ, վերջինս անգիտակից վիճակում Է եղել: Նա շտապ օգնություն Է կանչել եւ երեխայի հետ գնացել Է հիվանդանոց: Նշվում Է, որ աղջիկը ծնոտի ջարդվածք Է ստացել: Նա վիրահատության կարիք ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am