Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գեղարքունիքում նշվեց սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը

Գեղարքունիքում նշվեց  սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը

ԳԱՎԱՌ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը նշվեց Սուրբ Կարապետ եկեղեցում, որտեղ մարզի տարբեր համայնքներից ժամանած հավատավորները հնարավորություն ունեցան հաղորդվելու Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքին:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գավառ Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը` ապրիլի 22-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտոնմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հանդիսավոր կերպով  Գեղարքունյաց թեմի  Սուրբ Կարապետ եկեղեցի  բերվեց  Ս. Հովհաննես Մկրտչի մասունքը: 
Այն սկզբից հանգրվանեց Սուրբ Աստվածածին եկեղեցում, ապա հոգեւորականներից, զինվորներից եւ հավատավոր ժողովրդից կազմված բազմամարդ թափորի ուղեկցությամբ հանգրվանեց  Սուրբ Կարապետ եկեղեցում, ուր ժամը 10:30-ից  մեկնարկած ծիսակատարությունն  ուղեկցվեց սուրբ պատարագի արարողությամբ՝ ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դպիր Տեր Շահե վարդապետ Անանյանի եւ մասնակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի:  
Եկեղեցական  արարողությանը հաջորդեց  մշակութային միջոցառումը Գավառ քաղաքի  մշակութային հաստատությունների սաների ուժերով: Տոնակատարությունը  եզրափակվեց  մատաղի մատուցման արարողությամբ:  Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրվա միջոցառմանը մասնակցեցին նաեւ մարզի տարածքում տեղակայված զորամասերի զինվորները: Ժողովրդի խոնարհման եւ երկրպագության համար սրբի մասունքները եկեղեցում մնացին մինչեւ ապրիլի 22-ի ժամը 17-ը, որից հետո տեղափոխվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: 
«Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակման օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնին  հաջորդող շաբաթ օրը: Նախորդ տարում եւս Գավառ քաղաք էր բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը: Մենք կձգտենք սա դարձնել ավանդույթ, որպեսզի ամեն տարի մեր բարեպաշտ ժողովուրդը հնարավորություն ունենա խոնարհվելու եւ հաղորդվելու մեր հավատքի գլխավոր սրբերից մեկի մասունքին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am