Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

ՄԻԵԴ-ն անընդունելի և անհիմն է ճանաչել «Գրիգորյանը և Գալստյանն ընդդեմ Հայաստանի» գանգատը


ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է իր որոշումը «Գրիգորյանը և Գալստյանն ընդդեմ Հայաստանի» գանգատի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գանգատով դիմումատուները պնդել են, որ 2002թ. ՀՀ կառավարության թիվ 1151-Ն որոշմամբ  հաստատված օտարման գոտիներում գտնվող իրենց գույքը հասարակության և պետության կարիքների համար վերցնելու գործընթացում խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրենց իրավունքները:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ Եվրոպական դատարանը նշված հոդվածների մասով գանգատը ճանաչել է անընդունելի, իսկ մնացած մասով՝ ակնհայտ անհիմն:

ՄԻԵԴ-ը «Գրիգորյանը և Գալստյանն ընդդեմ» գանգատի վերաբերյալ որոշումը հրապարակել է  2017թ. ապրիլի 20-ին: 



Տպել    |  In English

Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ