Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չինաստանի ՀՆԱ-ում թվային տնտեսության բաժինը գերազանցել Է 30 տոկոսը

Չինաստանի ՀՆԱ-ում թվային տնտեսության բաժինը գերազանցել Է 30 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի թվային տնտեսությունը ներկայում կազմում Է երկրի ՀՆԱ-ի ընդհանուր ծավալի մոտավորապես երրորդ մասը, ինչը թույլ Է տալիս խոսել նրա՝ որպես ժողովրդական տնտեսության կարեւոր բաղադրիչի մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը, ասված Է Tencent Research Institute-ի զեկույցում:
2016 թվականին ՉԺՀ-ի թվային տնտեսության ծավալը կազմել Է 22,77 տրլն յուան (3,3 տրլն դոլար) կամ երկրի ՀՆԱ-ի 30,6 տոկոսը, ասված Է այն հետազոտության մեջ: Այն պատրաստվել Է թվային տնտեսության հարցերին նվիրված «Ինտերնետ պլյուս» գագաթնաժողովի կապակցությամբ, որը տեղի Է ունենալու Հանչժոու քաղաքում: 
Էլեկտրոնային տնտեսության զարգացման առավել արագ տեմպերով քաղաքների վարկանիշում առաջատարը Պեկինն Է, երկրի մայրաքաղաքին հաջորդում են Շենչժենը, Շանհայը եւ Գուանչժոուն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am