Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

Բուենոս Այրեսն ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր


ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր մարմինն ապրիլի 20-ին կայացած նիստում, հավատարիմ մնալով մարդու իրավունքների պաշտպանության հանձնառությանը, ապրիլի 24-ը հայտարարել է որպես թուրքական պետության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հիշատակի օր՝ «Հիշողություն, ճշմարտություն, արդարություն և փոխհատուցում» կարգախոսի ներքո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Prensa Armenia-ն:

Օրենսդիր մարմնի մարդու իրավունքների երաշխավորման և հակախտրականության հանձնաժողովի նախագահ Ժոզե Կամպանիոլիի և օրենսդիր Կարլոս Թոմադայի համահեղինակած բանաձևը վերաբերում է նաև ապրիլի 24-ին Արգենտինայում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց նախատեսված միջոցառմանը, որը կհաջորդի տեղի հայ համայնքի կազմակերպած երթին:

Քաղաքային օրենսդիր մարմինը նաև հավանություն է տվել այդ օրը կայանալիք միջոցառումներին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ