Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հենրիխ Մխիթարյանը կրկնել է Ռուդ վան Նիստելրոյի ցուցանիշը

Հենրիխ Մխիթարյանը կրկնել է Ռուդ վան Նիստելրոյի ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի մրցաշարում գոլ է խփել 4-րդ արտագնա խաղում անընդմեջ:

Մխիթարյանը գոլ է խփել բելգիական «Անդերլեխտ» (1:1), ռուսական «Ռոստով» (1:1), ֆրանսիական «Սենտ Էթիեն» (1:0) եւ ուկրաինական «Զարյա» (2:0) ակումբների դեմ արտագնա խաղերում:

Ինչպես «Արմենպրես» հաղորդում է «Sky Sports»-ը, «Մանչեսթեր Յունայթեդի»-ի հոլանդացի  հարձակվող Ռուդ վան Նիստելրոյից հետո Մխիթարյանը առաջին ֆուտբոլիստն է, ով եվրագավաթներում գոլի հեղինակ է դառնում 4-րդ արտագնա խաղում անընդմեջ: Նիստելրոյն այդ ցուցանիշը գրանցել էր 2002-2003 թվականներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am