Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«Փրկիչներ և մարտիկներ» գիրքը Ազնավուրյանների ընտանիքի փառքի ճանաչման պատմությունն է

«Փրկիչներ և մարտիկներ» գիրքը Ազնավուրյանների ընտանիքի փառքի ճանաչման 
պատմությունն է

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազնավուրյանների ընտանիքի՝ հրեաներին օգնելու հերոսական պատմությունը ներկայացնող «Փրկիչներ և մարտիկներ» գրքի հեղինակ Յաիր Աուրոնը հպարտ է, որ Շառլ Ազնավուրն իր ընտանիքի պատմությունն առաջինն իրեն է պատմել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 14-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը հեղինակի մասնակցությամբ: 

«Շատ հպարտ եմ, որ Ազնավուրյանների ընտանիքը՝ Շառլը և նրա քույրը՝ Աիդան, առաջին անգամ այդ պատմությունն ինձ են պատմել: Ազնավուրյանների ընտանիքի պատմությունը փառքի ճանաչման պատմություն է: Շառլի ծնողները 4 տարի շարունակ իրենց տանն ընդունել են այն հրեաներին, ովքեր նացիստական ճնշումներից էին փախել: Գիրքն առաջինը գրվել է եբրայերեն, թարգմանվել է ֆրանսերեն, անգլերեն, այնուհետև` հայերեն: Մեզ համար կարևոր նախապայման էր, որ գիրքը թարգմանվի նաև հայերեն, որպեսզի հայերը ծանոթ լինեն այս պատմությանը»,-ասաց Յաիր Աուրոնն ու հավելեց, որ Շառլ Ազնավուրն իրեն շնորհակալություն է հայտնել, որ օգնել է գիտակցել ծնողների կատարած հերոսականությունը:

Նրա խոսքով՝ ինքը մի ծանոթ ուներ, ով հեռուստատեսությամբ լսել էր, թե ինչպես է Շառլ Ազնավուրն ասում, որ իր ընտանիքը փրկել է հրեաներին: Այդ ժամանակ ինքը՝ որպես հետազոտող, աշխատել է այդ թեմայի շուրջ: Գնացել է Փարիզ, կապ է հաստատել Ազնավուրի հետ:  Սա շատ կարևոր պատմություն է թե հայերի, թե հրեաների, թե մյուս ազգերի համար:

«Քանի որ մեր նկատմամբ գործված ցեղասպանությունը ճանաչվել է, պետք է ձեզ հետ պայքարենք, որ ձեր ցեղասպանությունը ևս ճանաչվի: Երբ Իսրայելում դա չի արվում, նշանակում է, որ մենք դավաճանում ենք նաև ցեղասպանության մեր հիշողությունը»,-եզրափակեց հեղինակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am