Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Մոսկվայում

ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Մոսկվայում

 

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Պետության ղեկավարներն արդեն նեղ կազմով հանդիպմանը համաձայնեցին, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Մոսկվա քաղաքում»,-ասել Է Սարգսյանը:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱԲԽ-ի նիստում հայտնել Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել Է ԵԱՏՄ-ի հաջորդ գագաթնաժողովն անցկացնել այս տարվա հոկտեմբերին Մոսկվայում:
Բելառուսի նախագահն առաջարկել Է 2017 թվականը բեկումնային դարձնել ԵԱՏՄ-ում, ինչի համար, նրա կարծիքով, անհրաժեշտ Է ձեռնարկել մի շարք առաջնահերթ միջոցներ: «Մեզ հարկավոր Է նոր իրավական ակտերի ընդունման մորատորիում սահմանել, որոնք խտրական բնույթ են կրում միության գծով գործընկերների նկատմամբ: Դրա կատարմանը պետք Է հետեւի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը»,- առաջարկել Է Լուկաշենկոն: Նա նաեւ առաջարկել Է հերթական նիստում զեկույց լսել ԵԱՏՄ-ի ներքին շուկայում խոչընդոտների ու սահմանափակումների վերացման աշխատանքի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am