Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դավութօղլուի նախկին խորհրդական Մահչուփյանը դեմ կքվեարկի Թուրքիայի սահմանադրական հանրաքվեին

 Դավութօղլուի նախկին խորհրդական Մահչուփյանը դեմ կքվեարկի Թուրքիայի 
սահմանադրական հանրաքվեին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ մտավորական, լրագրող Էթյեն Մահչուփյանը, ով Ահմեդ Դավութօղլուի վարչապետության օրոք նրա գլխավոր խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում, հայտարարել է ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին դեմ քվեարկելու իր որոշման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հոդված է հրապարակել Karar պարբերականում:

Նշելով, որ նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրությունների ժամանակ կողմ է քվեարկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը` Մահչուփյանն ընդգծել է, որ նախատեսվող սահմանադրական փոփոխությունները վնաս են հասցնելու հենց կուսակցությանը, ինչպես նաև ողջ Թուրքիային:

«Ես լիովին համոզված եմ, որ Թուրքիայում խորհրդարանական համակարգը հետընթաց է ապրել, որ դրա շարունակականությունը ոչ ոքի օգուտ չի բերի: Մշտապես կողմ եմ եղել նախագահական համակարգին, սակայն այս հանրաքվեի ժամանակ «ոչ» եմ քվեարկելու, քանի որ առաջարկվող նախագիծն ամբողջությամբ հակասում է նախագահական համակարգի ոգուն: Այս նախագիծը չարաշահումների համար բաց մեկ մարդու համակարգ է հաստատում: Այն, որ նախկին համակարգը վատն է, օրինական չի դարձնում մեր կողմից ևս մեկ վատ համակարգի հաստատումը: Բացահայտ սխալը որպես ճշմարիտ պաշտպանելը բարոյական չէ, և ի վերջո, ղեկավարման այս մոդելը կվնասի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, պահպանողականներին և Թուրքիային»,- նշել է Մահչուփյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am