Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ստոկհոլմում ահաբեկչություն կատարողը գործել Է ԻՊ-ի հրամանով. Aftonbladet

Ստոկհոլմում ահաբեկչություն կատարողը գործել Է ԻՊ-ի հրամանով. Aftonbladet

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի մայրաղաքաղում ահաբեկչական գործողության գործով ձերբակալված Ռահմաթ Ակիլովն՝ Ուզբեկստանից, Կրոնոբերգի (Կունգսհոլմենի շրջան) քննչական մեկուսարանում կատարված հարցաքննության ընթացքում խոստովանել Է, որ հանցագործություն Է կատարել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Aftonbladet թերթը:
Հարցաքննության ժամանակ պարզվել Է, որ ձերբակալվածը մուսուլման Է եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակից: «Սիրիայում ռմբակոծությունները պետք Է դադարեցվեն»,- հայտարարել Է նա՝ հավելելով, որ ահաբեկչական գործողություն կատարելու հրամանն ստացել Է այդ երկրի ծայրահեղականներից: 
Հրատարակության աղբյուրը մեջբերում Է անում Ակիլովի խոսքից, որը հայտարարել Է, թե Ստոկհոլմում «վրաերթ Է կատարել անհավատների վրա»: 
Ապրիլի 7-ին առեւանգված բեռնատարը, որը պատկանում Է Spendrups ընկերությանը, Ստոկհոլմի կենտրոնի Դրոտնինգատան փողոցում վրաերթ Է կատարել մարդկանց վրա՝ փողոցով անցնելով 550 մետր: Ոստիկանության տվյալներով վիրավորվել Է 15 մարդ, զոհվել են չորսը: Ահաբեկչական գործողության գործով դատախազությունը ձերբակալել Է երկու մարդու, այդ թվում՝ ենթադրյալ կատարողին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am