Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Առաջիկայում Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում կկիրառվեն անօդաչու թռչող սարքեր

Առաջիկայում Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում կկիրառվեն 
անօդաչու թռչող սարքեր

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կազմակերպած անօդաչու սարքերի շահագործման ուսուցողական դասընթացը: Դասընթացին մասնակցել են  ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության էկոտուրիզմի զարգացման և բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի մասնագետները, ՀՀ գյուղատնտեսության նախարարուրթյան «Անտառ-մոնիթորինգ» կազմակերպության և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբեան բնապահպանական կենտրոն»-ի մասնագետները, ինչպես նաև Վրաստանի շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող ոլորտային մասնագետներ: Դասընթացավարները հրավիրվել էին Շվեյցարիայից և ներկայացնում էին տեղի արտադրության EBEE մակնիշի անօդաչու սարքի հնարավորությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ներկայացվել  են անօդաչու սարքերի առանձնահատկությունները, անօդաչու սարքերի շահագործման եղանակներն ու վերծանման հնարավորությունները:

Ձեռք բերված գիտելիքները փորձնականորեն կիրառվել են Թբիլիսիից ոչ հեռու ընկած տարածքում՝ դաշտային պայմաններում: 

Նախատեսվում է անօդաչու սարքերը կկիրառել նաև Հայաստանի Հանրապետությունում: Դրանց միջոցով հնարավոր կլինի իրականացնելու   կենսաբազմազանության մոնիթորինգ, մշտադիտարկման և այլ հետազոտական աշխատանքներ՝ ինչն առավել արդյունավետ կդարձնի բնության պահպանության նկատմամբ վերահսկողությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am