Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ֆրանսիայում նախագահական մրցարշավի առաջատարներն ամրապնդում են դիրքերը. OpinionWay

Ֆրանսիայում նախագահական մրցարշավի առաջատարներն ամրապնդում են դիրքերը. OpinionWay

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահական ընտրություններում երեք հանգուցային թեկնածուների դիրքերը  կայունություն են դրսեւորում եւ վերջին մեկ օրում փոփոխություններ չեն կրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են OpinionWay ընկերության հարցման տվյալները, որոնք հրապարակվել են մարտի 30-ին:
Ինչպես եւ նախօրյակին, Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը եւ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը առաջին փուլում ընթանում են ուս-ուսի. նրանցից յուրաքանչյուրի օգտին պատրաստ են իրենց ձայնը տալ ընտրողների 25-ական տոկոսը: Նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, որը նույնպես հավակնում Է պետության ղեկավարի պաշտոնին, ներկայում ապահովել Է ընտրողների 20 տոկոսի աջակցությունը: 
Երկրորդ փուլում կանխատեսվում Է, որ լե Պենը տանուլ կտա  երկու առավել հնարավոր թեկնածուներից յուրաքանչյուրին: Մակրոնին նա կպարտվի ձայների 36 տոկոս արդյունքով՝ նախկին նախարարի 64 տոկոսի դիմաց: Այն դեպքում, եթե նրա մրցակիցը դառնա Ֆիյոնը, ուժերի դասավորությունը կլինի 40 տոկոս՝ նախկին վարչապետի 60 տոկոսի դիմաց:
Ֆիյոնի դիրքերը չի թուլացրել նույնիսկ այն փաստը, որ անցած հանգստյան օրերին նրա կնոջը՝ Պենելոպային պաշտոնական մեղադրանք են առաջադրել կեղծարարությամբ աշխատանքի տեղավորման գործով:
Հարցումն անցկացվել Է մարտի 27-ից մինչեւ 29-ն ընկած ժամանակահատվածում: Դրան մասնակցել են Ֆրանսիայի 1636 չափահաս քաղաքացիներ, որոնք ընդգրկված են ընտրացուցակներում: Անճշտությունը կազմում Է 1-ից մինչեւ 2,5 տոկոսային կետ: 
Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են երկու փուլով՝ ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am