Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ամերիկացիների գրեթե երկու երրորդը համոզված Է, որ ԶԼՄ-ները կեղծ լուրեր են հրապարակում

Ամերիկացիների գրեթե երկու երրորդը համոզված Է, որ ԶԼՄ-ները կեղծ լուրեր են հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բնակիչների գրեթե երկու երրորդը համոզված Է, որ ավանդական զանգվածային լրատվամիջոցները կեղծ նորություններ են տարածում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Միացյալ Նահանգների Մոնմուտ համալսարանի կատարած հարցման տվյալները: 
Ինչպես գրել Է Politico հրատարակությունը, հարցման մասնակիցների 60 տոկոսը կարծում Է, որ ավանդական զանգվածային լրատվամիջոցները հորինված նյութեր են հրապարակում կանոնավոր կերպով կամ ժամանակ առ ժամանակ: Նաեւ հարցվածների 80 տոկոսը վստահություն Է հայտնել, որ Էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցները կեղծ նորությունների աղբյուր են:     
Բացի դրանից, ամերիկացիների ավելի քան 80 տոկոսը նշել Է, որ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի լարված հարաբերություններ ունի ԶԼՄ-ների հետ, քան նրա նախորդները:
Հարցումը կատարվել Է հեռախոսով մարտ ամսվա առաջին շաբաթվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am