Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հռոմի պապը հորդորել Է պաշտպանել Իրաքի խաղաղ բնակիչներին

Հռոմի պապը հորդորել Է պաշտպանել Իրաքի խաղաղ բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել Է Իրաքի խաղաղ բնակիչներին պաշտպանելու շտապ միջոցներ ձեռնարկել հումանիտար ճգնաժամի հերթական սաստկացումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին հայտնել Է AP գործակալությունը:
«Խորը ցավ հայտնելով արյունահեղ հակամարտության հետեւանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ, ես վերստին հորդորում եմ՝ բոլոր ուժերը ներդնել քաղաքացիական անձանց պաշտպանելու համար: Դա անհրաժեշտ եւ անհետաձգելի պարտականություն Է»,- հայտարարել Է քահանայապետը՝ մարտի 29-ին Վատիկանում հանդես գալով ավանդական համընդհանուր ունկնդրության ժամանակ:
Քահանայապետը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ողջունել Է իրաքցիների միջկրոնական խմբին՝ նրանց հորդորելով օգնել իրենց հայրենիքին Էթնիկական ու կրոնական տարբեր խմբերի  հաշտեցման գործում:
Ֆրանցիսկոս պապը նշել Է, որ ինքը հատկապես մտահոգված Է այն իրաքցիների ճակատագրով, որոնք «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների շրջափակման մեջ են հայտնվել Մոսուլի արեւմտյան շրջաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am