Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Քաղաքական ուժերն առաջարկում են դատական իշխանության անկախությունից մինչ կրթության իրավունքի հավասար իրացում

Քաղաքական ուժերն առաջարկում են դատական իշխանության անկախությունից մինչ 
կրթության իրավունքի հավասար իրացում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերն առաջարկում են դատական իշխանության անկախություն, ընտրական և կրթության իրավունքի հավասար իրացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչները մարտի 29-ին կայացած քննարկմանը ներկայացրին նախընտրական ծրագրերում մարդու իրավունքների խնդիրների լուծման իրենց հիմնական ծրագրային դրույթները:

«Մարդիկ չեն կարողանում իրացնել պետական և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը: Մեր պատկերացմամբ պետք է ստեղծել միջավայր, որ հանրությունը կարողանա իրացնել պետական և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու և ինքնարտահայտվելու իրավունքը: Այդ նպատակով պետք է առաջին հերթին ապահովենք արդար դատաքննության իրավունք: Այդ իրավունքն ամենակարևոր գործիքներից է, որը թույլ է տալու, ոը պաշտպանված լինեն մնացած բոլոր իրավունքները: Մենք դատական իշխանությանը պետք է անկախացնենք գործադիր և օրենսդիր իշխանություններից: Այդ նպատակով առաջարկում ենք սահմանադրական փոփոխություններ: Արդարադատության խորհրդի ձևավորմանը և վճռաբեկ դատարանի դատավորների նշանակմանը պետք է մասնակցեն հնարավորինս շատ պատգամավորներ, և պետք է հաշվի առնվի նաև քաղաքական փոքրամասնության տեսակետը: Դատական իշխանության անկախության երեք բաղադրատարրերի կատարելագործման ուղղությամբ մենք ևս ունենք մեխանիզմ՝ դատական համակարգի ներքին անկախություն»,- ասաց «Ելք » դաշինքի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն ու հավելեց, որ պետք է փոփոխություններ կատարվեն նաև օրենսդրական, սոցիալական ապահովության երաշխիքների, դատավորների կրթական մակարդակի և դատարանների բեռնաթափման առումով:

ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչ Բագրատ Եսայանի կարծիքով՝ ընտրական իրավունքի իրացման առումով բարենպաստ է նոր սահմանադրությամբ հաստատված100 տոկոս համամասնական ընտրակարգը: «41 ֆորան, որը տրվում էր իշխանությանը օրենսդիր իշխանություն ձևավորելու գործում, իշխանությանը թույլ էր տալիս ունենալ գերակշռություն: Սակայն  նոր սահմանադրությամբ այն հանվել է»,-ասաց Բագրատ Եսայանն ու հավելեց, որ իրենց ծրագրով կապահովվի նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթության հավասար իրացման իրավունքը: Նրանք կստանան պետպատվերով նախատեսված գումար՝ կրթություն ստանալու նպատակով:

«Յուրաքանչյուր ոք պետք է ունենան կրթություն ստանալու հավասար հնարավորություն: Բայց փաստն այն է, որ սահմանամերձ գյուղերի և մայրաքաղաքի երեխաներն այդ հնարավորություններից հավասարապես չեն օգտվում: Մենք առաջարկում ենք իրատեսական ծրագիր՝ կրթության համակարգի ֆինանսավորման բարձրացում: Մեր ծրագիրն իրատեսական է այնքանով, որ հնարավոր կլինի ստվերից դուրս բերել որոշակի գումար»,-ասաց «Ազատ դեկոմկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք Զոյա Թադևոսյանը հատկապես կարևորեց ընտրելու ազատ իրավունքը: «Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները բարձրագույն արժեք լինելով՝ դրսևորվում են տարբեր իրավունքների մեջ: Եվ դրանցից առաջինն ընտրելու իրավունքն է: Եվ եթե խախտվում է բազիսային իրավունքը, խախտվում են մյուսները»,- եզրափակեց նա:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am