Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմը նվաճել է Մունդիալ-2018-ի ուղեգիր

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմը նվաճել է Մունդիալ-2018-ի ուղեգիր

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի ընտրանին ապահովել է իր տեղը 2018 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մունդիալ-2018-ի որակավորման փուլում Բրազիլիայի թիմը 3:0 հաշվով պարտության է մատնել Պարագվայի հավաքականին, վաստակել 33 միավոր և հարավամերիկյան խմբում գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Բրազիլացիներն այլևս չեն կարող իջնել 4-րդ հորիզոնականից ներքև, ինչը նշանակում է, որ նրանց համար աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրն ապահովված է:

Հարավամերիկյան գոտում մինչ այս կայացած խաղերից հետո երկրորդ տեղում Կոլումբիայի թիմն է 24 միավորով, եռյակն եզրափակում է Ուրուգվայը (23 միավոր): 4-րդ և 5-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Չիլիի (23 միավոր) և Արգենտինայի հավաքականները (22 միավոր): 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am