Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չինաստանում ոսկու խոշորագույն հանք են հայտնաբերել

Չինաստանում ոսկու խոշորագույն հանք են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արեւելքում  հայտնաբերել են երկրի  պատմության մեջ ոսկու խոշորագույն հանքավայրը, որի պաշարները գնահատվում են 22 միլիարդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է China News գործակալությունը՝ հղում անելով Shandong Gold Group ընկերությանը:
Ոսկու 382 տոննա պաշարներով հանքը հայտնաբերել են այս տարի ավելի վաղ Շանդունի նահանգի Ցզյաոդան թերակղզու Սիլին վայրում: Թանկարժեք մետաղի պաշարները ձգվում են երկու կիլոմետր տարածության վրա, իսկ շերտի հաստությունը 67 մետր Է: Հանքաշերտում ոսկու պարունակությունը մեկ տոննայի հաշվով կազմում Է 4,52 գրամ:
Նշվում Է, որ եթե հանքը բանեցվի օրական 10 հազար տոննա արտադրողականությամբ, ապա ամբողջ հզորությամբ անդադար կարող Է աշխատել 40 տարվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am