Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԿԸՀ-ն մերժել է ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ համարելու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումը

ԿԸՀ-ն մերժել է ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ համարելու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դիմումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԱ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ներկայացված դիմումը` ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ համարելու վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԿԸՀ որոշման նախագիծը, որտեղ ներկայացված էր իրենց ուսումնասիրությունը: Համաձայն ԿԸՀ-ի ուսումնասիրության՝ տնօրենները ձայնագրվել են առանց մյուս կողմի իմացության, ձայնագրողները հանդես են եկել գոյություն չունեցող անձանց անունից: «Պարզվել է, որ մանկավարժների մի մասն ընդգրկված են եղել կուսակցությունների նախընտրական փուլի կազմակերպչական աշխատանքներում: Կուսակցության համախոհների եւ կողմ քվեարկելու տրամադրված անձանց անուններ հավաքագրելը հանձնաժողովը չի համարում նախընտրական քարոզչություն: Դրանք չեն կարող գնահատվել նախընտրական քարոզչության կարգի խախտում, քանի որ չի հաստատվել, որ վերոհիշյալ անձինք քարոզչություն են իրականացրել իրենց լիազորություններն իրականացնելիս, չի ներկայացվել որեւէ ապացույց, որ իրականացմանը զուգահեռ է դա կատարվել»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մուկուչյանը:

ԿԸՀ 7 անդամները կողմ քվեարկեցին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»  դաշինքի դիմումը մերժելու մասին որոշման նախագծին

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը որպես ՀՀԿ-ի գրանցումը չեղյալ համարելու հիմք էր ներկայացրել  «Իրազեկ քաղաքացիներ» միավորման ձայնագրությունները դպրոցների եւ մանկապարտեզների  տնօրենների մասնակցությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am