Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՉԺՀ դեսպանը հյուրընկալվել է ՀՀԿ կենտրոնական շտաբում

ՉԺՀ դեսպանը հյուրընկալվել է ՀՀԿ կենտրոնական շտաբում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի ղեկավարած պատվիրակությունը մարտի 28-ին հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտորնական շտաբում: Կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ նախագահի տեղակալ Մ. Լալայանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռ. Թադևոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Ա. Դավթյանը և ՀՀԿ խորհրդի անդամ Տ. Սահակյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում քննարկվեցին գալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, կուսակցության ընթացիկ գործունեությունը և առաջնահերթությունները:

ՀՀԿ նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանը ողջունեց հյուրերին՝ մատնատնշելով Հայաստանի Հանրապետական կուսակցության և Չինաստանի Կոմունիստական կուսակցության երկկողմ հարաբերությունների կարևորությունը: Պարոն Լալայանը հյուրերին ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագրի առաջնահերթություններն ու դրանց իրագործման տեսլականը:

Դեսպան Էրլունն իր ողջույնի խոսքում ևս անդրադարձ կատարեց հատկապես երկու կուսակցությունների միջև առկա ավանդական փոխհամագործակցությանը, որոնք իրենց հերթին մեծ ներդրում են ունենում երկկողմ միջպետական հարաբերությունների ամրապնդմանը: Դեսպան Էրլունը մատնանշեց, որ դրական է գնահատում երկրում ժողովրդավարական, ազատ և թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար ներդրված ջանքն ու միջոցները և հաջողություն մաղթեց գործընկեր կուսակցությանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

Առանձին անդրադարձ կատարվեց Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանը վերաբերող դրույթներին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am