Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Վինձորի դղյակում ուժեղացվել են անվտանգության միջոցները

Վինձորի դղյակում ուժեղացվել են անվտանգության միջոցները

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վինձորի դղյակի շուրջն անվտանգության նկատառումներով կկանգնեցվեն արգելափակոցներ: Ինչպես պարզաբանել Է Թեմզայի հովտի ոստիկանության ներկայացուցիչ Սառա Գրեմը, արգելափակոցները պետք Է լրացուցիչ պաշտպանություն ապահովեն մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 
Նրա խոսքով՝ այս միջոցները ձեռնարկվում են վերջերս Վեսթմինսթերում տեղի ունեցած իրադարձությունների լույսով, որտեղ 52-ամյա բրիտանացի Խալիդ Մասուդը հարձակում գործեց անցորդների վրա եւ սպանեց ոստիկանին:    
«Ես հուսով եմ, Վինձորում մարդիկ ըմբռնումով կվերաբերվեն արգելափակոցների տեղադրմանը եւ կհասկանան, թե ինչու Է դա անհրաժեշտ»,- ասել Է Սառա Գրեմը:
Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին գտնվում Էր ահաբեկիչը, Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին վրաերթի Է ենթարկել անցորդների եւ երեք ոստիկանների: Վարորդը մեքենան լքել Է բրիտանական խորհրդարանի շենքի մոտ, իսկ այնուհետեւ դանակը ձեռքին նետվել ոստիկանի վրա եւ փորձել Է ներխուժել խորհրդարան, բայց գնդակահարվել Է իրավակարգի պահապանների կողմից: 
Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել Է չորս մարդ, տուժածների թիվը հասնում Է մի քանի տասնյակի:
Սքոթլանդ-Յարդը միջադեպը որակել Է որպես ահաբեկչական գործողություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am